Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ծխախոտ-ստենդները հիշեցնում են ծխելուց առաջացող հիվանդությունների մասին

Ծխախոտ-ստենդները հիշեցնում են ծխելուց առաջացող հիվանդությունների մասին
18.11.2014 | 13:29

«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ծխելու դեմ պայքարի անվանակարգով իրականացնում է «Ծանոթացիր ծխախոտի վնասներին» հակածխախոտային սոցիալական ծրագիրը, որի շրջանակում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 17 և 15 շենքերի միջնամասում («Մալիբու» սրճարանի դիմային տարածք) տեղադրված են 2 մետր բարձրությամբ ծխախոտ-ստենդներ, որոնց վրա գրված են այն հիվանդությունները, որոնք առաջանում են ծխելու ընթացքում: Ստենդները տեղադրված են լինելու մինչև դեկտեմբեր 25-ը:

Ծրագրի նպատակն է հասարակությանը տեղեկացնել ծխախոտից առաջացող հիվանդությունների մասին։
Ծխելուց առաջացող հիվանդությունները.

Սրտի իշեմիկ հիվանդություն
Սրտամկանի ինֆարկտ
Ինսուլտ/կաթված
Թոքերի քաղցկեղ
Բերանի խոռոչի քաղցկեղ
Կոկորդի քաղցկեղ
Կերակրափողի քաղցկեղ
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
Միզապարկի քաղցկեղ
Երիկամների քաղցկեղ
Ստամոքսի քաղցկեղ
Լյարդի քաղցկեղ
Աղիների քաղցկեղ
Հաստ աղիների քաղցկեղ
Ուղիղ աղիների քաղցկեղ
Շագանակագեղձի քաղցկեղ
Քրոնիկ բրոնխիտ
Էմֆիզեմա
Իմպոտենցիա
Բրոնխիալ ասթմա
Բրոնխոէկտատիկ հիվանդություն
Շաքարային դիաբետ
Ստամոքսի խոց
Լսողության կորուստ
Ատամների և լնդերի հիվանդություններ
Օստեոպորոզ
Տեսողության վատացում
Դեպրեսիա
Անպտղություն
Ալցհեյմերի հիվանդություն

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ